ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության սխալները կարող են հանգեցնել հեղափոխությունների. Դոնալդ Թրամփ
ՄիջազգայինԵվրամիության միգրացիոն քաղաքականության սխալները, որոնք թույլ Է տվել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, կարող են «իսկական հեղափոխությունների» հանգեցնել Եվրոպայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Valeur Actuel ֆրանսիական հանդեսին տված հարցազրույցում հայտնել Է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում Է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Այդ հարցազրույցից, որն ամբողջությամբ հրապարակվելու Է փետրվարի 11-ին, քաղվածքներ Է արել Reuters գործակալությունը:
«Ես կարծում եմ, որ Անգելա Մերկելը ողբերգական սխալ կատարեց միգրանտներին վերաբերող հարցում,-հայտարարել Է Թրամփը:-Եթե դուք այդ իրադրության կարգավորմանը չմոտենաք ամենայն վճռականությամբ ու ձեռնհասությամբ, ապա դա կնշանակի Եվրոպայի վերջը: Դուք կարող եք բախվել իսկական հեղափոխությունների»:
Խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին՝ 69-ամյա գործարարը մի շարք կտրուկ հայտարարություններ Է արել: Ինչպես գրում Է գործակալությունը, նա, մասնավորապես, ահաբեկիչների բույն Է որակել Բրյուսելը եւ գանգատվել Է այն բանից, որ Փարիզի մի շարք արվարձաններ եւ Ֆրանսիայի մի քանի այլ շրջաններ վերածվել են այնպիսի վայրերի, որտեղ ավելի լավ Է ավելորդ անգամ չհայտնվել միգրանտների ճնշիչ ազդեցության պատճառով: «Ցավոք, Ֆրանսիան, ինչպես եւ Փարիզը, այլեւս այնպիսին չեն, ինչպիսին եղել են նախկինում»,-հավելել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: