ԱՊՀ-ի երկրներում ահաբեկչական հանցագործությունների համար ավելի քան 4 հազար մարդու հետախուզում Է հայտարարված
ՄիջազգայինԱՊՀ-ի երկրներում ահաբեկչական հանցագործություններին մասնակցելու համար ավելի քան 4 հազար մարդու հետախուզում Է հայտարարվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Անդրեյ Նովիկովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների՝ փետրվարի 10-ին Մոսկվայում բացված 9-րդ խորհրդակցությունում:
Նա հիշեցրել Է ԱՊՀ-ի հակաահաբեկչական տվյալների գործող բանկի մասին, որում ներառված են ահաբեկչական այն կազմակերպությունների եւ անձանց ցուցակները, որոնք ահաբեկչական եւ ծայրահեղական բնույթի հանցագործություններ են կատարել:
«Դուք գիտեք, որ մեր բազան զգալիորեն համալրվել Է. 4 հազար 262 հանցագործներ են Համագործակցության պետությունների տարածքում փնտրվում նշված հանցագործությունների համար»,-ասել Է Նովիկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: