Իրաքում և Սիրիայում գործում է ԻՊ շուրջ 15 հազար օտարերկրյա զինյալ
ՄիջազգայինԻրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում գործում է շուրջ 15 հազար օտարերկրյա զինյալ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նման տվյալներ է ներկայացրել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի` ԻՊ-ի դեմ ռազմական գործողության շրջանակում այլ երկրների հետ համագործակցության հար ցով հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրկը:
Նա տեղեկացրել է, որ ԻՊ օտարերկրյա զինյալների թիվը նախկինում 30 հազար է կազմել: ԻՊ զինյալների թվում կան նաև 2,5 հազար ռուսներ: