Լավրովն ու Քերին Մյունխենում հանդիպում են անցկացնում
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում անցկացնում են երկկողմ հանդիպում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման նախօրեին:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանձնել է Սիրիայում զինադադար հաստատելու առաջարկությունը և սպասում է ԱՄՆ արձագանքին մինչ նշ յալ խմբի հանդիպումը: «Մենք ներկայացրել ենք կրակի դադարեցման մասին մեր առաջարկները, որոնք լիովին հստակ են»,-ասել է Լավրովը Քերիի հետ հանդիպմանը:
ԱՄՆ պետքարտուղարն էլ իր հերթին նշել է, որ պատրաստվում է ՌԴ արտգործնախարարի հետ քննարկել «Սիրիայում կատարվող երևույթների» բոլոր կողմերը, մասնավորապես, հումանիտար իրավիճակը: