Թուրքիան հնարավոր է բացի Եվրոպայի հետ իր սահմանները փախստականների համար. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ հանրապետությունը կարող է բացել իր սահմանները`Եվրոպա սիրիացի փախստականների մուտքը թույլատրելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անցյալում մենք կանգնեցրել ենք Ադրիանապոլիսում ներգաղթյալների հետ ավտոբուսները: Մենք դա կանենք մեկ, երկու անգամ: Սակայն, հետո կբացենք սահմանները և «բարի ճանապարհ» կասենք»,-ասել է նա:
Էրդողանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում «Թուրքիան 9 մլրդ դոլար է ծախսել փախստականների վրա, մինչ ԵՄ-ում միջոցների տրամադրման մասին էին խոսում»: «Այդ 3 մլրդ դոլարը, որը մեզ խոստանում էին տրամադրել մեկ անգամ, կգնան ոչ թե մեր բյուջե, այլ փախստականներին: Եվ այդ օգնությունը պետք է շարունակվի, քանի մարտական գործողություններ են ընթանում: Քանի դեռ այդ ամենը տեղի է ունենում, մենք 9 մլրդ դոլար ենք ծախսել և չենք կոտրվել դրանից»,-ասել է Էրդողանը: