ՆԱՏՕ-ի չորս նավեր մտել են Բաթումի նավահանգիստ
ՄիջազգայինՆԱՏՕ-ի ամերիկյան չորս նավեր փետրվարի 12-ին մտել են Բաթում քաղաքի նավահանգիստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել Է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն:
«Սա առաջին դեպքն Է, երբ մեր նավահանգիստ են մտել այսչափ մեծ անձնակազմով նավեր: Այցի շրջանակներում պլանավորվում Է անցկացնել մի շարք հանդիպումներ, մշակութային միջոցառումներ, համատեղ վարժանքներ: Այդ նավերի ժամանումը մեկ անգամ եւս հաստատում Է ՆԱՏՕ-ի հետ սերտորեն համագործակցելու մեր մեծ ցանկությունը»,-հայտարարել Է Խաբաձեն:
ՆԱՏՕ-ի նավերի ժամանումը նշվել Է հանդիսավոր արարողությամբ: Նավերը նավահանգստում կմնան մինչեւ փետրվարի 15-ը: «Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ փետրվարի 13-ին պաշտոնական այցով Բաթում կժամանի փոխծովակալ Ջոջիո Լացիոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: