ՀԱՊԿ քարտուղարը վստահեցնում է` 102-րդ ռուսական ռազմաբազայի վերազինումը պլանային աշխատանքների մաս է
ՄիջազգայինՀայաստանում` Գյումրիում, տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան էքստրաօրդինար կերպով չի մեծացնում իր ռազմական ներուժը. կատարվում են պլանային աշխատանքներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Եվ Տաջիկստանում գտնվող 101-րդ բազան, և հայաստանյան 102-րդ բազան միացված են վերազինման համակարգին, որն այսօր տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնությունում: Խոսքը գնում է ամենաժամանակակից վերազինման ապահովման և դրանք պատրաստության բավարար մակարդակի բերելու մասին: Այստեղ խոսքը գնում է պլանային աշխատանքների մասին»,-ասաց Բորդյուժան` անդրադառնալով դիտարկմանը, որՀայաստանում փորձագետները մտահոգված են, որ ռուսական 102-րդ բազայի տեխնիկա պես վերազինումը ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ է կապված:
«Որպես զինվորական` կարող եմ ասել, որ միջոցառումները, որոնք ուղղված են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, հագեցվածությանը, կազմակերպվում են անընդհատ: Չեմ կարող ասել, որ 102-րդ բազան էքստրաօրդինար ձևով մեծացնում է իր ռազմական ներուժը, ամեն դեպքում ինձ այդպիսի բան հայտնի չէ»,-եզրափակեց պաշտոնյան: