Ռուսաստանում ադրբեջանցիները ժամանակավոր կացության համար գրոհում են միգրացիոն ծառայությունները
ՄիջազգայինԱդրբեջանցի միգրանտների ամբոխները Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում գրոհում են միգրացիոն ծառայության կենտրոնները, որպեսզի ժամանակավոր կացության թույլտվություն ձեւակերպեն:
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Ազեր Ալիզադեի խոսքով` որպեսզի առավոտյան 09:00-ին ընդունելության ընկնեն, ադրբեջանցիները գիշերը ժամը 03:00-ից հերթ են զբաղեցնում, ընդ որում 300 ադրբեջանցիերից հանձնաժողովն անցել է միայն 10 մարդ:
Ռուսաստանյան ԶԼՄ-ներում լրագրողների կողմից տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիները թակում միգրացիոն ծառայության դռները եւ պահանջում քվոտաների բախշման գծով հանձնաժողովի ղեկավարին: Տեսանյութի վերջում ճիչեր են լսվում. կանանցից մեկն ընկել է եւ քիչ էր մնում ամբոխը տրորի նրան:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների համաձյան` ներկայում Ադրբեջանի 2,3 մլն-ից ավելի քաղաքացիներ գաղթել են Ռուսաստանի Դաշնություն: