Սիրիայի բանակը Հալեպում վերահսկողության տակ է առել ռազմավարական բարձունքներ
ՄիջազգայինՍիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի նահանգում մի շարք ռազմավարական կարեւորություն ունեցող բարձունքների վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դահրա էլ-Կարաա, Դահրա էլ-Կանդիլա շրջանների, ինչպես նաեւ ազ-Զահրա քաղաքից դեպի հարավ-արեւմուտք աթ-Թիմուր գյուղի մոտակայքում գտնվող բարձունքներն այժմ զբաղեցված են Սիրիայի կառավարական բանակի եւ աշխարհազորայինների ջոկատների կողմից, գրոհայինների բոլոր օբյեկտները ոչնչացվել են: Սակայն ահաբեկիչների մի մասը փախուստի է դիմել` իրենից հետո պայթուցիկ սարքեր թողնելով: Ինչպես հաղորդում են սիրիական ԶԼՄ-ները, դրանք բոլորն արդեն ականազերծվել են կառավարական զորքի կողմից: