Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Անհրաժեշտություն կա ստեղծելու «Ցեղասպանությունների միջազգային հետազոտական կենտրոն». Հրանուշ Հակոբյան

Հասարակություն

Փետրվարի 13-14-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի բարձր հովանու ներքո Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Մերձավոր և Միջին Արևելքի երկրների տարածաշրջանային հանձնախմբի ամփոփիչ խորհրդաժողովը:

Այս մասին տեղեկացրեցին Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնո ւթյան հետ կապերի վարչությունից:

Երկօրյա խորհրդաժողովի առաջին նիստը գումարվել է փետրվարի 13-ին, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի ղեկավարներն ու անդամները, հոգևոր հայրեր, կուսակցությունների ներկայացուցիչներ:

Մինչ նիստի սկսվելը, խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Ժիպեյլի «Թռչնոց բույն»-ի Հայոց ցեղասպանության որբերին նվիրված «Արամ Պեզիկեան» թանգարան: Բացման խոսքով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանը: Այնուհետև նիստը վարել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ  Սեպուհ Սարգիսյանը:

Նիստում ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ տեսաշարով ներկայացնելով աշխարհում և, մասնավորապես, Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքները, կազմակերպված միջոցառումները, արձանագրված արդյունքներն ու հետագա անելիքները:

Հրանուշ Հակոբյանը կարևորել է հանրապետության նախագահի գլխավորությամբ Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  նվիրված  միջոցառումները  համակարգող  պետական  հանձնաժողովի և աշխարհի 50  երկրում 61 տարածաշրջանային հանձնախմբերի ծավալած գործունեությունը:

 «Զորաշարժի  ենթարկվեցին  հայության  բոլոր  հատվածները՝  Հայաստանը, Արցախը  և  Սփյուռքը.  համայն հայությունը համախմբվեց  Հայոց  ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման պայքարի  շուրջ»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ  ՀՀ  սփյուռքի  նախարարության  կողմից մշակվել և  տարածաշրջանային  հանձնախմբերին  է տրամադրվել  «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  նվիրված  միջոցառումների 2011-2017թթ. ծրագիրը», երաշխավորվել է 100 միջոցառում: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքյան կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների  հետ համատեղ իրականացվել են բազմաթիվ  համայնքային միջոցառումներ, քաղաքական,  քարոզչական աշխատանքներ, մշակութային ձեռնարկներ, եկեղեցական  արարողություններ, կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ,  համաժողովներ,  հավաքներ, հիմնվել են թանգարաններ, հուշարձաններ, խաչքարեր, անվանակոչվել են հրապարակներ: Կազմակերպվել են համայնքային տարաբնույթ միջոցառումներ՝ ջահերով երթեր, ծառատունկ, մոմավառություն, ցուցահանդեսներ, փառատոներ, համերգներ, հուշ-երեկոներ, գրական-գեղարվեստական  երեկոներ,  թատերական  ներկայացումներ,  ֆիլմերի  ցուցադրություններ, մարզական միջոցառումներ և այլն:

Նախարարը նշել է նաև, որ բացառիկ նշանակություն են ձեռք բերել Հայոց  ցեղասպանության  նահատակների  սրբադասումը,  Վատիկանի  Սուրբ  Պետրոս  տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի կողմից պատարագի մատուցումը, Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  Հայոց ցեղասպանության  զոհերի  ոգեկոչման պաշտոնական արարողությունը, «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի՝ Երևանում և Հայոց ցեղասպանության որբերին նվիրված «Արամ Պեզիքյան» թանգարանինը՝ Լիբանանում: Բացառիկ խիզախ քայլ էր Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսության դիմումը  Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում Սփյուռքի նախարարը հատկապես առանձնացրել է  աշխարհի 30 երկրում կազմակերպված և մեծ հնչեղություն ձեռք բերած գիտաժողովները,  համաժողովները,  կլոր-սեղանները,  սեմինարները,  դասախոսությունները, գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները, այլ երկրների պետական և հասարակական կառույցների կողմից իրականացված բազմաբնույթ ձեռնարկներն ու միջոցառումները:

Սփյուռքի նախարարը կարևորել է  նաև ամբողջ աշխարհում հայկական և օտար լրատվամիջոցների կողմից իրականացված քարոզչական աշխատանքները, մասնավորապես՝  «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումը: Տեսաշարով տեղեկատվություն է ներկայացրել տարբեր երկրներում Ցեղասպանության  և Հայաստանին նվիրված հեռուստահաղորդումների, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, հրապարակումների, հակահայկական ապատեղեկատվական քարոզչության դեմ տարված աշխատանքների վերաբերյալ:

Ամփոփելով արդյունքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդաժողովի մասնակիցներին շնորհավորել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության 25-ամյակը և նշել, որ   առաջիկայում Առաջին Հանրապետության 100-ամյակն է, և հայությունը նոր համախմբվածությամբ, նոր ձեռքբերումներով պետք է նշի այդ փառահեղ տոները:

Նախարարը,  խոսելով առաջիկա անելիքների մասին, նշել է, որ կուտակված փորձի, ունեցած ռեսուրսների համախմբմամբ այսուհետ էլ  նոր թափով և նոր ակտիվությամբ պետք է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքները 100+1, 100+2 և այլ տարելիցներին նախապատրաստվելու և նշելու համար:

««Այլևս երբեք» շարժումը հզորացնելու, Հայաստանը՝ որպես ցեղասպանությունների միջազգային հարթակի առաջամարտիկը դարձնելու ՀՀ Նախագահի առաջարկը կարող է առարկայանալ,  եթե ստեղծվի «Ցեղասպանությունների միջազգային հետազոտական կենտրոն», որը կզբաղվի և՛ իրավական, և՛ պատմական, և՛ միջազգային խնդիրների ուսումնասիրմամբ, համադրմամբ և գիտական հետազոտությունների հիման վրա կներկայացնի անհրաժեշտ առաջարկություններ՝ գլոբալ ֆորումների նախապատրաստման և անցկացման համար: Այս տարի կազմակերպվում է գլոբալ ֆորում՝ նվիրված փախստականների խնդիրներին: Տարածքներում ևս նույն թեմայով պետք է կազմակերպել քննարկումներ: Կարծում եմ՝ համախմբելով համահայկական ուժերը՝ հնարավոր է աշխարհի առաջատար համալսարաններում ավելացնել և խթանել մասնագետների` թուրքագետների, քրդագետների, օսմանագետների, քաղաքագետների, միջազգային իրավունքի մասնագետների, միջազգայնագետների, պատմաբանների պատրաստումը, և համայնքները պետք է խրախուսեն երիտասարդությանը և օգնեն նման կրթություն ստանալու համար:»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով, համայնքներում հավաքվել, կուտակվել են փաստական, վավերագրական հսկայածավալ նյութեր, հուշագրություններ, որոնք անհրաժեշտ է մշակել, հրատարակել բազմահատոր ժողովածուի տեսքով, ինչպես նաև մատենաշարով հրատարակել օտարազգի պետական և քաղաքական գործիչների, ցեղասպանագետների, արվեստագետների հոդվածները, աշխատությունները և փորձել ստեղծել գրադարան-արխիվ 100 տարվա նյութերն ամբողջացնելու համար:  Անհրաժեշտ է համայնքներում կուտակված նյութերը,  ինչպես նաև կատարած աշխատանքները՝ ըստ ժամանակագրության  հրապարակել:

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է Համահայկական խորհրդի ստեղծմանը. «Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը դարձավ Հայրենիք-Սփյուռք գործակցության համակարգման փայլուն ձևաչափ: Այսօր ակնհայտ է, որ վերազարթոնք ապրող հսկայածավալ հայկական ուժ է կուտակվել, և այդ ուժի ճիշտ նպատակաուղղման, ուղղորդման համար իսկապես կարևորագույն հարթակ կարող է լինել Համահայկական խորհուրդը, որի կշիռը, երաշխավորություններն ու որոշումներն առավել արժանահավատ կ թվան, կիրառելի կդառնան, եթե այն գործի  Հայաստանի, Արցախի, Սփյուռքի  ներկայացուցիչների մասնակցությամբ և որի օրակարգային հարցերը դառնան համահայկական առաջնահերթությունները, որոնք հաստատվել են Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում»,-ավելացրել է նախարարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն  է հայտնել բոլոր  հանձնախմբերի  անդամներին  այն նվիրումի և հսկայածավալ  աշխատանքների համար, որ  նրանք կատարել  են բնակության երկրում՝ իրենց ժամանակի,  հանգստի և  ֆինանսների  հաշվին: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խտըշյանը ներկայացրել է Լիբանանում մինչ այժմ իրագործված ձեռնարկները:

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայ գաղութին՝ համերաշխ գործակցության համար և ամփոփ թվել դեսպանատան մասնակցությունն ու ներդրումը:

Ապա դոկտոր Նորա Պայրագտարյանը ներկայացրել է Արամ Ա Վեհափառ հայրապետի կողմից Սիսի կաթողիկոսարանի գործով Թուրքիայի դեմ հարուցած դատական հայցի և այդ ուղղությամբ իրականացված հաջորդական քայլերը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Հուսիկ Ծ. վրդ. Մարտիրոսյանը ներկայացրել է դատական գործի առնչութեամբ կաթողիկոսարանի իրագործած քայլերը:

Հորդանանից Մարալ Ներսեսյանը, Սիրիայից՝ Շահան արք.Սարգսյանը, Կիպրոսից՝ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը և Թեհրանից՝ Ռուբիկ Կարապետյանը հանդես են եկել իրենց համայնքներում իրականացրած աշխատանքների մասին զեկուցումներով: Այնուհետև Եղիկ Ճերեճյանի առաջարկով՝ ներկաները հատուկ հայտարարությամբ, հավաք-հանդիպման մասնակիցների անունից, ողջույնի խոսք են հղել և իրենց զորակցությունը հայտնել սիրիահայ հայրենակիցներին, ովքեր այսօր ապրում և աշխատում են ամենածանր պայմաններում:

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները ներկա են գտնվել Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Տեառնընդառաջի ավանդական խարույկը վառելու արարողությանը: Փետրվարի 14-ին ներկաները մասնակցել են Սուրբ պատարագի արարողությանը և ծաղիկներ դրել Նահատակաց մատուռի առջև:

Երկրորդ օրվա առաջին նիստը վարել է Սարգիս Նաջարյանը, զեկուցումներով հանդես են եկել Սպահանից՝ Վրեժ Տեր-Մարտիրոսյանը, Թավրիզից՝ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանը և ԱՄԷ-ից՝ Մեսրոպ Սարգսյանը՝ ներկայացնելով իրենց երկրներում իրականացված աշխատանքները: Լիբանանից ելույթ են ունեցել նաև ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ,  պատգամավոր Յակոբ Բագրատունին, ՀԲԸՄ-ից` Սիլվա Լիպարիտյանը, ՍԴՀԿ-ից` Հակոբ Կերկերյանը, ՌԱԿ-ից` Սևակ Հակոբյանը, վերապատվելի Րաֆֆի Մսըրլյանը, Հայ կաթողիկե համայնքի Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպս. Ասատուրյանը և Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը:

Եզրափակիչ խոսքով ելույթ են ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանը և Շահան Գանտահարյանը:  ՀՀ սփյուռքի նախարարը Սեդա Խտըշյանին է հանձնել հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Խորհրդաժողովի ավարտից հետո ՀՀ սփյուռքի նախարարը և խորհրդդաժողովի մյուս մասնակիցներն այցելել են Վեհարան և հանդիպել Արամ Ա. վեհափառ հայրապետին: Վեհափառը բարձր է գնահատել նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի ատենապետ Սեդա Խտըշյանի և ժողովականների գործունեությունը: Կաթողիկոսն ընդգծել է, որ Սիսի կաթողիկոսարանի հայցը «կտոր մը հողամասի հարց չէ, այլ` քաղաքական հարց»:

Փետրվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի և Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ:

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք Չալաբյան