Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Անհրաժեշտություն կա ստեղծելու «Ցեղասպանությունների միջազգային հետազոտական կենտրոն». Հրանուշ Հակոբյան

Общество

Փետրվարի 13-14-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի բարձր հովանու ներքո Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Մերձավոր և Միջին Արևելքի երկրների տարածաշրջանային հանձնախմբի ամփոփիչ խորհրդաժողովը:

Այս մասին տեղեկացրեցին Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնո ւթյան հետ կապերի վարչությունից:

Երկօրյա խորհրդաժողովի առաջին նիստը գումարվել է փետրվարի 13-ին, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի ղեկավարներն ու անդամները, հոգևոր հայրեր, կուսակցությունների ներկայացուցիչներ:

Մինչ նիստի սկսվելը, խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Ժիպեյլի «Թռչնոց բույն»-ի Հայոց ցեղասպանության որբերին նվիրված «Արամ Պեզիկեան» թանգարան: Բացման խոսքով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանը: Այնուհետև նիստը վարել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ  Սեպուհ Սարգիսյանը:

Նիստում ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ տեսաշարով ներկայացնելով աշխարհում և, մասնավորապես, Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքները, կազմակերպված միջոցառումները, արձանագրված արդյունքներն ու հետագա անելիքները:

Հրանուշ Հակոբյանը կարևորել է հանրապետության նախագահի գլխավորությամբ Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  նվիրված  միջոցառումները  համակարգող  պետական  հանձնաժողովի և աշխարհի 50  երկրում 61 տարածաշրջանային հանձնախմբերի ծավալած գործունեությունը:

 «Զորաշարժի  ենթարկվեցին  հայության  բոլոր  հատվածները՝  Հայաստանը, Արցախը  և  Սփյուռքը.  համայն հայությունը համախմբվեց  Հայոց  ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման պայքարի  շուրջ»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ  ՀՀ  սփյուռքի  նախարարության  կողմից մշակվել և  տարածաշրջանային  հանձնախմբերին  է տրամադրվել  «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  նվիրված  միջոցառումների 2011-2017թթ. ծրագիրը», երաշխավորվել է 100 միջոցառում: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքյան կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների  հետ համատեղ իրականացվել են բազմաթիվ  համայնքային միջոցառումներ, քաղաքական,  քարոզչական աշխատանքներ, մշակութային ձեռնարկներ, եկեղեցական  արարողություններ, կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ,  համաժողովներ,  հավաքներ, հիմնվել են թանգարաններ, հուշարձաններ, խաչքարեր, անվանակոչվել են հրապարակներ: Կազմակերպվել են համայնքային տարաբնույթ միջոցառումներ՝ ջահերով երթեր, ծառատունկ, մոմավառություն, ցուցահանդեսներ, փառատոներ, համերգներ, հուշ-երեկոներ, գրական-գեղարվեստական  երեկոներ,  թատերական  ներկայացումներ,  ֆիլմերի  ցուցադրություններ, մարզական միջոցառումներ և այլն:

Նախարարը նշել է նաև, որ բացառիկ նշանակություն են ձեռք բերել Հայոց  ցեղասպանության  նահատակների  սրբադասումը,  Վատիկանի  Սուրբ  Պետրոս  տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի կողմից պատարագի մատուցումը, Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  Հայոց ցեղասպանության  զոհերի  ոգեկոչման պաշտոնական արարողությունը, «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի՝ Երևանում և Հայոց ցեղասպանության որբերին նվիրված «Արամ Պեզիքյան» թանգարանինը՝ Լիբանանում: Բացառիկ խիզախ քայլ էր Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսության դիմումը  Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում Սփյուռքի նախարարը հատկապես առանձնացրել է  աշխարհի 30 երկրում կազմակերպված և մեծ հնչեղություն ձեռք բերած գիտաժողովները,  համաժողովները,  կլոր-սեղանները,  սեմինարները,  դասախոսությունները, գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները, այլ երկրների պետական և հասարակական կառույցների կողմից իրականացված բազմաբնույթ ձեռնարկներն ու միջոցառումները:

Սփյուռքի նախարարը կարևորել է  նաև ամբողջ աշխարհում հայկական և օտար լրատվամիջոցների կողմից իրականացված քարոզչական աշխատանքները, մասնավորապես՝  «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումը: Տեսաշարով տեղեկատվություն է ներկայացրել տարբեր երկրներում Ցեղասպանության  և Հայաստանին նվիրված հեռուստահաղորդումների, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, հրապարակումների, հակահայկական ապատեղեկատվական քարոզչության դեմ տարված աշխատանքների վերաբերյալ:

Ամփոփելով արդյունքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդաժողովի մասնակիցներին շնորհավորել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության 25-ամյակը և նշել, որ   առաջիկայում Առաջին Հանրապետության 100-ամյակն է, և հայությունը նոր համախմբվածությամբ, նոր ձեռքբերումներով պետք է նշի այդ փառահեղ տոները:

Նախարարը,  խոսելով առաջիկա անելիքների մասին, նշել է, որ կուտակված փորձի, ունեցած ռեսուրսների համախմբմամբ այսուհետ էլ  նոր թափով և նոր ակտիվությամբ պետք է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքները 100+1, 100+2 և այլ տարելիցներին նախապատրաստվելու և նշելու համար:

««Այլևս երբեք» շարժումը հզորացնելու, Հայաստանը՝ որպես ցեղասպանությունների միջազգային հարթակի առաջամարտիկը դարձնելու ՀՀ Նախագահի առաջարկը կարող է առարկայանալ,  եթե ստեղծվի «Ցեղասպանությունների միջազգային հետազոտական կենտրոն», որը կզբաղվի և՛ իրավական, և՛ պատմական, և՛ միջազգային խնդիրների ուսումնասիրմամբ, համադրմամբ և գիտական հետազոտությունների հիման վրա կներկայացնի անհրաժեշտ առաջարկություններ՝ գլոբալ ֆորումների նախապատրաստման և անցկացման համար: Այս տարի կազմակերպվում է գլոբալ ֆորում՝ նվիրված փախստականների խնդիրներին: Տարածքներում ևս նույն թեմայով պետք է կազմակերպել քննարկումներ: Կարծում եմ՝ համախմբելով համահայկական ուժերը՝ հնարավոր է աշխարհի առաջատար համալսարաններում ավելացնել և խթանել մասնագետների` թուրքագետների, քրդագետների, օսմանագետների, քաղաքագետների, միջազգային իրավունքի մասնագետների, միջազգայնագետների, պատմաբանների պատրաստումը, և համայնքները պետք է խրախուսեն երիտասարդությանը և օգնեն նման կրթություն ստանալու համար:»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով, համայնքներում հավաքվել, կուտակվել են փաստական, վավերագրական հսկայածավալ նյութեր, հուշագրություններ, որոնք անհրաժեշտ է մշակել, հրատարակել բազմահատոր ժողովածուի տեսքով, ինչպես նաև մատենաշարով հրատարակել օտարազգի պետական և քաղաքական գործիչների, ցեղասպանագետների, արվեստագետների հոդվածները, աշխատությունները և փորձել ստեղծել գրադարան-արխիվ 100 տարվա նյութերն ամբողջացնելու համար:  Անհրաժեշտ է համայնքներում կուտակված նյութերը,  ինչպես նաև կատարած աշխատանքները՝ ըստ ժամանակագրության  հրապարակել:

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է Համահայկական խորհրդի ստեղծմանը. «Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը դարձավ Հայրենիք-Սփյուռք գործակցության համակարգման փայլուն ձևաչափ: Այսօր ակնհայտ է, որ վերազարթոնք ապրող հսկայածավալ հայկական ուժ է կուտակվել, և այդ ուժի ճիշտ նպատակաուղղման, ուղղորդման համար իսկապես կարևորագույն հարթակ կարող է լինել Համահայկական խորհուրդը, որի կշիռը, երաշխավորություններն ու որոշումներն առավել արժանահավատ կ թվան, կիրառելի կդառնան, եթե այն գործի  Հայաստանի, Արցախի, Սփյուռքի  ներկայացուցիչների մասնակցությամբ և որի օրակարգային հարցերը դառնան համահայկական առաջնահերթությունները, որոնք հաստատվել են Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում»,-ավելացրել է նախարարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն  է հայտնել բոլոր  հանձնախմբերի  անդամներին  այն նվիրումի և հսկայածավալ  աշխատանքների համար, որ  նրանք կատարել  են բնակության երկրում՝ իրենց ժամանակի,  հանգստի և  ֆինանսների  հաշվին: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խտըշյանը ներկայացրել է Լիբանանում մինչ այժմ իրագործված ձեռնարկները:

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայ գաղութին՝ համերաշխ գործակցության համար և ամփոփ թվել դեսպանատան մասնակցությունն ու ներդրումը:

Ապա դոկտոր Նորա Պայրագտարյանը ներկայացրել է Արամ Ա Վեհափառ հայրապետի կողմից Սիսի կաթողիկոսարանի գործով Թուրքիայի դեմ հարուցած դատական հայցի և այդ ուղղությամբ իրականացված հաջորդական քայլերը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Հուսիկ Ծ. վրդ. Մարտիրոսյանը ներկայացրել է դատական գործի առնչութեամբ կաթողիկոսարանի իրագործած քայլերը:

Հորդանանից Մարալ Ներսեսյանը, Սիրիայից՝ Շահան արք.Սարգսյանը, Կիպրոսից՝ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը և Թեհրանից՝ Ռուբիկ Կարապետյանը հանդես են եկել իրենց համայնքներում իրականացրած աշխատանքների մասին զեկուցումներով: Այնուհետև Եղիկ Ճերեճյանի առաջարկով՝ ներկաները հատուկ հայտարարությամբ, հավաք-հանդիպման մասնակիցների անունից, ողջույնի խոսք են հղել և իրենց զորակցությունը հայտնել սիրիահայ հայրենակիցներին, ովքեր այսօր ապրում և աշխատում են ամենածանր պայմաններում:

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները ներկա են գտնվել Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Տեառնընդառաջի ավանդական խարույկը վառելու արարողությանը: Փետրվարի 14-ին ներկաները մասնակցել են Սուրբ պատարագի արարողությանը և ծաղիկներ դրել Նահատակաց մատուռի առջև:

Երկրորդ օրվա առաջին նիստը վարել է Սարգիս Նաջարյանը, զեկուցումներով հանդես են եկել Սպահանից՝ Վրեժ Տեր-Մարտիրոսյանը, Թավրիզից՝ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանը և ԱՄԷ-ից՝ Մեսրոպ Սարգսյանը՝ ներկայացնելով իրենց երկրներում իրականացված աշխատանքները: Լիբանանից ելույթ են ունեցել նաև ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ,  պատգամավոր Յակոբ Բագրատունին, ՀԲԸՄ-ից` Սիլվա Լիպարիտյանը, ՍԴՀԿ-ից` Հակոբ Կերկերյանը, ՌԱԿ-ից` Սևակ Հակոբյանը, վերապատվելի Րաֆֆի Մսըրլյանը, Հայ կաթողիկե համայնքի Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպս. Ասատուրյանը և Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը:

Եզրափակիչ խոսքով ելույթ են ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանը և Շահան Գանտահարյանը:  ՀՀ սփյուռքի նախարարը Սեդա Խտըշյանին է հանձնել հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Խորհրդաժողովի ավարտից հետո ՀՀ սփյուռքի նախարարը և խորհրդդաժողովի մյուս մասնակիցներն այցելել են Վեհարան և հանդիպել Արամ Ա. վեհափառ հայրապետին: Վեհափառը բարձր է գնահատել նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի ատենապետ Սեդա Խտըշյանի և ժողովականների գործունեությունը: Կաթողիկոսն ընդգծել է, որ Սիսի կաթողիկոսարանի հայցը «կտոր մը հողամասի հարց չէ, այլ` քաղաքական հարց»:

Փետրվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի և Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»