ԱՄՆ-ի նախկին նախագահ Քարթերն արժանացել է «Գրեմմի»-ի
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ 91-ամյա Ջիմի Քարթերը «Գրեմմի»-ի է արժանացել «Լավագույն խոսակցական ալբոմ» անվանակարգում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռիա Նովոստին տեղեկացնում է, որ մրցանակակիրների անունները հայտնի են դարձել փետրվարի 15-ին:
Քարթերը մրցանակ է ստացել «Լիարժեք կյանք. մտորումներ 90 տարեկանում» ալբոմի համար, որը քաղաքական գործչի հիշողությունների գրքի աուդիոձայնագրությունն է: Նա նախագահ է եղել 1977-81 թթ.: