Թուրքիան դաշնակիցներին համոզում է ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայում. Ռոյթերս
ՄիջազգայինԹուրքիան խնդրում է իր կոալիցիոն գործընկերներին, այդ թվում և Միացյալ Նահանգներին, մասնակցել Սիրիայում ցամաքային ռազմական գործողությանը՝ վերջ տալու այդ երկրում 5 տարի շարունակվող պատերազմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է թուրք պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հստակեցվում:
«Մենք ասել ենք կոալիցիոն գործընկերներին, որ պետք է լինի ցամաքային գործողություն: Սրա հնարավորությունը քննարկվում է դաշնակիցների հետ: Եթե լինի համաձայնություն, Թուրքիան կմասնակցի դրան: Առանց ցամաքային գործողության, անհնար է դադարեցնել այս պատերազմը»,- ասել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ Թուրքիան ինքնագլուխ նման գործողության մեջ չի մտնի: