Սիրիական բանակը Հալեպի նահանգում վերադարձրել Է հսկողությունը եւս երկու քաղաքների նկատմամբ
ՄիջազգայինԺողովրդական ինքնապաշտպանության ջոկատների քուրդ աշխարհազորայինները եւ Սիրիայի կառավարական զորքերը փետրվարի 16-ին Հալեպի նահանգում հաջող գործողություններ են իրականացրել ընդդիմությանն աջակցող զինյալների դեմ, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
Այսպես, սիրիական բանակի մարտիկները հսկողություն են հաստատել Ախրաս եւ Միսկան բնակավայրերի նկատմամբ: Իրենց հերթին քուրդ աշխարհազորայինները այս շաբաթ գրավել են Թալ Ռիֆաթ քաղաքը, որը համարվում Էր իսլամիստների հենակետերից մեկը Հալեպի նահանգում, այնուհետեւ քրդերը զինյալներին դուրս են մղել նաեւ Թալ Ռիֆաթի մերձակայքում գտնվող Կֆար Նասեխ ոչ մեծ բնակավայրից:
Գործակալությունն ընդգծում Է, որ մարտական գործողությունների վերաբերյալ տվյալները հայտնել են Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ները եւ Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խմբի ակտիվիստները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: