Վլադիմիր Ժիրինովսկին Դավութօղլուին անգրագետ է անվանել
ՄիջազգայինԵթե Թուրքիայի նկատմամբ պահանջ ունեցող բոլոր երկրները ներկայացնեն իրենց պահանջները, այդ երկրից ոչինչ չի մնա:
Ինչպես հաղորդում է runovosti.ru-ին, այս մասին ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե պաշտոնական Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:
«Ի պատասխան դրան մենք պետք է, իմ կարծիքով, թուրքական Քուրդիստանը անկախ պետություն ճանաչենք, պահանջենք, որ Թուրքիան վերադարձնի Արևմտյան Հայաստանի հողերը: Բացի դրանից՝ բուլղարացիներն ու հույներն էլ կարող են իրենց պահանջները ներկայացնել, ու Թուրքիայից ոչինչ չի մնա»,- ասել է Ժիրնովսկին:
Ժիրինովսկին նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Թուրքիայի վարչապետը պատմություն չգիտի: «Թուրքիայի վարչապետն Ուկրաինա էր այցելել ու հայտարարել, որ իրենք չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Նա անգրագետ մարդ է, քանի որ չգիտի՝ Ղրիմը մենք ստացել ենք Թուրքիային ջախջախելու արդյունքում, երբ կնքվել է Քյուչուք-Քայնարջիի հաշտության պայմանագիրը: Ուկրաինան դրա հետ ոչ մի կապ չունի: Թուրքիայի անգրագիտությունը միշտ ձախողման է տանում»,- հավելել է Ժիրինովսկին: