Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Մոռանալ ընդդիմության միավորման մասին

Ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտում ընթացող գրեթե բոլոր գործընթացները միտված են 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Ըստ էության, սրան են ուղղված նաև ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները, Սերժ Սարգսյանի ելույթը, ընդդիմադիր դաշտում արդեն իսկ հնչող միավորման կոչերը։ Այստեղ էլ փորձենք կանգ առնել։

Հայաստանյան քաղաքական կյանքում ընդդիմության միավորման մասին կոչերն արարողակարգային գործընթաց են հիշեցնում, որոնք ոչ մի բովանդակություն, մեծ հաշվով, չեն ունենում։ Օրեր առաջ հերթական նման կոչով հանդես եկավ Հրանտ Բագրատյանը, ով հիշեցրեց, որ 2008-ին միավորվելով՝ ընդդիմությունը հաղթեց։ Սակայն կարծում ենք՝ 2008-ի քաղաքական իրականությունը քիչ համեմատականներ ունի ներկայիս իրավիճակի հետ, որը թերևս բոլորովին այլ քաղաքական գործիքներ է պահանջում և այդ գործիքների շարքում միավորումը գրեթե բացակայում է։ Ընդ որում՝ շեշտենք, որ ընդդիմության միավորման հնարավորության բացակայությունը ոչ թե սկզբունքային հիմքեր ունի, այլ պարզապես ներկայիս ընդդիմադիր քաղաքական դաշտում այն ուղղակի գործնականում անհնար է։

Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, հայաստանյան ընդդիմության միավորումը գրեթե բացառվում է հիմնականում ընդդիմության մասնատվածության և թուլության պատճառով։ Կարծես նման պայմաններում տրամաբանական է, որ ուժեղանալու համար ընդդիմությունը պետք է միավորվի, սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ ընդդիմության բոլոր օղակներն այնքան են քայքայված, որ հենց թուլության պատճառով չեն կարող միավորվել։ Այլ կերպ ասած՝ անգամ ընդդիմության միավորման կայացման համար անհրաժեշտ են բավական ուժեղ երկու կամ երեք քաղաքական ուժեր, որոնց միավորումը, դաշինքը կամ կոալիցիան կարող էր առաջ բերել ձնագնդի էֆեկտ ընդդիմադիր դաշտում, սակայն ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական դաշտում նման ուժեր պարզապես չկան։

ՀԱԿ կուսակցությունը, որն ընդդիմադիր դաշտում երիտասարդ ու միաժամանակ փորձ ու ներուժ ունեցող քաղաքական ուժ է, ՀԱԿ դաշինքի տրոհումից հետո լուրջ խնդիրներ ունի գուցե նաև խորհրդարանական ընտրությունների անցողիկության շեմի հետ։

«Ժառանգություն» կամ «Նոր Հայաստան» միավորները ներկայիս պայմաններում քաղաքական մրցունակության հետ լուրջ խնդիրներ ունեն, որոնց լուծման համար մեկ տարին չափազանց կարճ ժամանակահատված է, եթե ընդհանրապես հնարավոր են այդ լուծումները։ Ընդդիմադիր դաշտի մյուս միավորները հիմնականում մարդ-կուսակցություններն են, որոնք որակական դեր չեն կարող կատարել։ Նման պայմաններում խոսել միավորման մասին բացարձակապես նպատակահարմար չէ։

Ընդդիմության միավորման հարցում որոշակի դեր չեն կարող խաղալ նաև նորաստեղծ կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանը» այն պարզ պատճառով, որ նախ՝ դրանք նորաստեղծ քաղաքական ուժեր են և որևէ միավորման մեջ մտնելու պարագայում կզրկվեն քաղաքական ուժ կայանալու հեռանկարից, երկրորդ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն հայտարարել է դաշինքների մեջ չմտնելու որոշման մասին և վերջապես՝ միայն իրենց նորաստեղծ լինելով նշված կուսակցություններն ավելի մեծ կշիռ կարող են ձգտել, քան ցանկացած այլ միավորման պարագայում։

Վերոհիշյալը նկատի ունենալով՝ կարող ենք փաստել, որ հայաստանյան ընդդիմադիրները պարզապես պետք է հրաժարվեն միավորման կոչերի ու քայլերի վրա էներգիա ծախսելուց և զբաղվեն բուն ընդդիմադիր գործունեությամբ, ավելին, ուժեղ ընդդիմության համար բավական է միայն, որպեսզի այս կամ այն ընդդիմությունը չհավակնի լավագույն ու միակ ընդդիմադիր լինելուն և կատաղի պայքար տանի ընդդիմադիր դաշտում գործող ուժերի դեմ։ Եթե ընդդիմադիր բևեռը կարողանա գալ նման ընդհանուր հայտարարի, ապա ընդդիմության միավորումը կամ չմիավորումը կվերածվի չորրորդական կարգի տեխնիկական հարցի։


Աղասի Մարգարյան

Օrer.am, վերլուծաբան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»