Հռոմի շատրվաններում լողանալու համար տուգանքները բարձրացվել են մինչև 500 եվրոյի
ՄիջազգայինՀռոմի իշխանությունները բարձրացրել են տուգանքները քաղաքի շատրվաններում լողանալու համար, հաղորդում է gazeta.ru-ն: Այդ որոշումը կայացվել է վերջերս տեղի ունեցած միջադեպերի պատճառով, երբ զբոսաշրջիկները լողանում էին Հռոմի ամենահայտնի շատրվաններում: Օրինակ` անցած կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, Չորս գետերի շատրվանում լողանում էր մի մերկ տղամարդ:
Նվազագույն տուգանքը 30 եվրոյից հասցվել է 300 եվրոյի, առավելագույնը՝ 300 եվրոյից 500 եվրոյի: Ինչպես նշվում է որոշման մեջ, մշակութային ժառանգության օբյեկտները չեն կարող օգտագործվել այլ նպատակների համար կամ ենթարկվել վտանգի: Մասնավորապես` իշխանություններն արգելել են լողանալ հանրային շատրվաններում: