Երկու ինքնաթիռ Դեթրոյթի օդանավակայանում թեթևակի բախվել են իրար
ՄիջազգայինԵրկու ինքնաթիռ Դեթրոյթ Մետրոպոլիտան օդանավակայանում թեթևակի բախվել են իրար, երբ նրանք ուղևորվում էին թևերի սառցակալման դեմ մշակում անցնելու համար:
Այս մասին հայտնում է CBS Detroit-ը:
Երկու ինքնաթիռներն իրականացնում էին ներքին թռիչքներ: Բախման ժամանակ ուղևորներից ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռները թեթևակի վնասվել են: