Մերկելը հանդես Է եկել սիրիա-թուրքական սահմանի երկայնքով թռիչքազերծ գոտու ստեղծման օգտին
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես Է եկել սիրիա-թուրքական սահմանի երկայնքով թռիչքազերծ գոտու ստեղծման օգտին:
Այդ մասին նա փետրվարի 17-ին հայտարարել Է Բեռլինում Շրի Լանկայի նախագահի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Հալեպի ու նրա արավարձանների մարդկանց համար լավ կլիներ թռիչքազերծ գոտու պես մի բան ստեղծել թուրքական սահմանի երկայնքով»,- ասել Է Մերկելը:
Կանցլերը նաեւ պնդել Է, որ Ռուսաստանի եւ Բաշար Ասադի զորքերի ավիահարվածները «չեն համապատասխանում դեկտեմբերին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի ոգուն, եւ, այդպիսով, բռնության նվազեցմանն ուղղված ջանքերին», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: