ԵՄ-ի եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպումը չեղարկվել է
ՄիջազգայինԵվրամիության 11 պետությունների եւ կառավարությունների եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ Սիրիայում իրավիճակի եւ միգրացիայի գծով հանդիպումը, որը պետք է տեղի ունենար ԵՄ գագաթաժողովից առաջ փետրվարի 18-ին Բրյուսելում, չեղյալ է հայտարարվել Անկարայում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Անկարայում անցած գիշեր Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետեւանքով 28 մարդ զոհվել, 68 մարդ վիրավորվել է:
Նախնական տվյալներով, ռումբը պայթել է զինծառայողների հանրակացարանի մոտ կայանած ավտոմեքենայում: