Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են PKK-ի դիրքերն Իրաքում
ՄիջազգայինԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որում իշխանությունները մեղադրում են Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), թուրքական զինուժը հրթիռակոծել է հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից հյուսիսային Իրաքում ռմբակոծվել են PKK-ի այն ճամբարները, որտեղ, ըստ թուրքական կողմի, եղել են կուսակցության բարձրաստիճան ղեկավարները:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի տեղի ունեցած ահաբեկչության համար երկրի իշխանությունները մեղադրել են Քրդական բանվորական կուսակցությանը: Բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ համապատասխան կերպով արձագանքելու են կատարվածին:
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 61-ն է: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերիգլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնականշենքից և ներքին գործերի նախարարությունից մոտավորապես 200 մետր հեռավորությամբ: Զինվորական անձնակազմին տեղափոխողավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա պայթել է այդ վայրում: