Չավուշօղլուն Բաքվում քննարկել է Սիրիայում իսլամական կոալիցիային Ադրբեջանի մասնակցության
ՄիջազգայինԲաքուն քննարկում է Սիրիայում կոալիցիային մասնակցության հարցը: Իսլամական կոալիցիային Ադրբեջանի միանալու մասին որոշում դեռեւս չի ընդունվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն իր թուրք պաշտոնակից Մեվլյութ Չավուօղլուի հետ այսօր Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Մենք առաջարկություն ենք ստացել միանալ կոալիցիային: Որոշում դեռեւս չի ընդունվել: Քննարկվում է, թե ինչ ձեւով կկարողանա Ադրբեջանը մասնակցել իսլամական կոալիցիային Սիրիայում», -ասել է Մամեդյարովը` նշելով, որ Չավուշօղլուի հետ քննարկել են «տարածաշրջանային եւ երկկողմանի հարաբերությունները, այն ռազմավարական հարաբերությունները, որոնք առկա են երկու երկրների միջեւ»:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալելու նպատակով ստեղծված, այսպես, կոչված իսլամական կոալիցիային ներկայում անդամակցում են սունի աղանդի հետեւորդ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Քաթարը: