Անկարայում պայթյունից սպանվածներից 20-ը բարձրաստիճան զինվորականներ են
ՄիջազգայինԱնկարայում անցած գիշեր տեղի ունեցած պայթյունից սպանվել են 20 բարձրաստիճան զինվորականներ եւ 8 քաղաքացիական անձինք:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով` այսօր Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողությանը մասնակից լինելու մեջ:
Թուրք նախագահը հայտնել է, թե պարզվել է, որ մինչեւ պայթյունը ահաբեկիչը մի շարք շփումներ է ունեցել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
Փետրվարի 17-ին Անկարայում խորհրդարանի, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ զինծառայողների հանրակացարանի շենքերի մոտ տեղական ժամանակով ժամը 18:30-ին պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում սպանվել են 28 եւ վիրավորվել 31 անձինք:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ այսօր Դիարբեքիրում թուրքական զինուժի զինծառայողներ փոխադրող ավտոշարասյունն անցնելու ժամանակ տեղի ունեցած պայթյունից սպանվել են 7 զինվորականներ եւս: