Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները համատեղ այցով կժամանեն Կիեւ
ՄիջազգայինԳերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Ժան Մարկ Էյրոն փետրվարի 22-ին համատեղ այց կկատարեն Կիեւ:
Փետրվարի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Ուղեւորության նպատակը միասին տեղում երկրի քաղաքական իրադրությանը ծանոթանալն Է»,-ասել Է նա: Շեֆերը հայտնել Է, որ հանդիպումներ են նախատեսված Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների՝ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:
«Այդ ուղեւորությունն ազդանշան Է միասնական ֆրանս-գերմանական, եվրոպական արտաքին քաղաքականության եւ Եվրոպայում խաղաղության ապահովման գործում մեր ջանքերի մասին»,-ընդգծել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: