ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու ցանկություն են հայտնել Պորոշենկոն ու Բայդենը
ՄիջազգայինԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն քննարկել են, թե ինչպես կարելի է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:
Ուկրաինայի նախագահի կայքում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միջոցառումների շուրջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Միևնույն ժամանակ հաղորդագրության տեքստում չի նշվում, թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը: