Թուրքիայի փոխվարչապետը ՌԴ-ին մեղադրել է երկերեսանիության մեջ
ՄիջազգայինՌուսաստանը մի կողմից Սիրիայի «ահաբեկիչներին» (քրդերին) զենք է ուղարկում, մյուս կողմից էլ ցավակցություն հայտնում Անկարայի հարձակման կապակցությամբ։ Նման հայատարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Յալչըն Աքդողանը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում անմեղ քաղաքացիների դեմ զենք կիրառելու ու հիվանդանոցներ ռմբակոծելու մեջ։ «Ռուսաստանը մի կողմից ցավակցություն է հայտնում Թուրքիային՝ Անկարայի հարձակման կապակցությամբ, իսկ մյուս կողմից զենք է ուղարկում Սիրիայի «ահաբեկիչներին» ու Թուրքիայի հարցով ՄԱԿ-ում արտակարգ նիստ հրավիրում։ Ռուսաստանն այս երկերեսանիությամ ո՞ւր է հասնելու»,-ասել է Յալչըն Աքդողանը։