Լավրովը Քերիին պատմել է Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին
ՄիջազգայինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատմել է Թուրքիայի «սադրիչ գործողությունների» մասին, որոնք «խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը» ինչպես նաև ընդգծել է դրանց անթույլատրելիությունը:
Ինչպես փոխանցում է РБК-ն` մեջբերելով ԱԳՆ հաղորդագրությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ընթացիկ փոխհամագործակցության հարցերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Սիրիա են ներխուժել հրացաններով զինված մեքենաների շարասյունը, որոնց ուղեկցում էին զինված մարդիկ: