ԻՊ-ի ճամբարներում ռազմական փորձ ձեռք բերած 3000-5000 քաղաքացիներ վերադարձել են Եվրոպա. Europol
Միջազգային«Իսլամական պետության» ճամբարներում ռազմական փորձ ձեռք բերելուց հետո, Եվրամիության 3000-5000 քաղաքացիներ վերադարձել են Եվրոպա և իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում, հայտնել է Եվրամիության ոստիկանական մարմնի` Եվրոպոլի տնօրեն, Ռոբ Ուեյնռայթը, Neue Osnabrücker Zeitung պարբերականին տված հարցազրույցում:
«Եվրոպան այժմ կանգնած է վերջին տասնամյակի ամենաբարձր ահաբեկչական սպառնալիքի առաջ»,- ասել է Եվրոպոլի տնօրենը: