Հս. Կորեան Հրվ. Կորեայի ղեկավարին «խելացնոր պոռնիկ» է անվանել
Միջազգային
Կորեական թերակղզում լարվածությունը գնալով թեժանում է, գրում է The New York Daily News-ը` հայտնելով, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հյեին «խելացնոր պոռնիկ» են անվանել:
Աղբյուրը մանրամասնում է, որ բռնապետ Կիմ Չեն Ընի ռեժիմը նման վիրավորական արտահայտություն է թույլ տվել կին ղեկավարի հասցեին, երբ 64-ամյա նախագահը խիստ քննադատություն է ենթարկել վերջերս Փհենյանի կողմից նոր բալիստիկ հրթիռի փորձարկումը:
Երկրի խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ Պակ Կըն Հյեն ասել էր, որ իրենց հարևան պետությունը պետք է փոխի իր քաղաքական գիծը` հակառակ դեպքում երկրին իշխանափոխություն է սպառնում:
Այս խոսքել է բարկացրել են հյուսիսկորեական իշխանություններին, որոնց պնդմամբ, «բոլոր ժամանակների մեծագույն դավաճան» Հյեն այդպիսով կատարում իր «բոսսի` Միացյալ Նահանգների հրամանը»:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին իրականացված բալիստիկ հրթիռով փորձարկումը քննադատվել է ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ` միջազգային հանրության կողմից: