ՌԴ պաշտպանության նախարարը Իրանի ղեկավարության հետ բանակցելու համար ժամանել է Թեհրան
ՄիջազգայինՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի ղեկավարության հետ բանակցելու համար ժամանել է Թեհրան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովՏԱՍՍ-ը, տեղեկությունը հաստատել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Ավելի վաղ, Իրանի դիվանագիտական շրջանակաների աղբյուրը հայտնել էր, որ մոտ ժամանակներս սպասվում է Շոյգուի հանդիպումը Իրանի Նախագահ Հասան Ռոուհանիի հետ։
«Ուշադրության կենտրոնում են լինելու երկկողմ համագործակցության հարցերն, ինչպես նաև իրադրությունն աշխարհում»,- ավելի վաղ տեղեկացրել էր ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Շոյգուն փետրվարի 16-ին իրանցի գործընկեր Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում ունեն նույն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց հնարավոր է դիմագրավել միայն միասին։