Իրանի նախագահն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում հանդիպում է անցկացրել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Press TV-ն հայտնում է, որ Շոյգուն Իրան է ժամանել՝ պատասխան այցի շրջանակներում. փետրվարի 16-ին Մոսկվա էր ժամանել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Թեհրան էր ժամանել՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարածաշրջանի վերջին զարգացումները և երկու երկրների ռազմական համագործակցությունը քննարկելու համար: