Նիկարագուայում 8 հազարից ավելի կալանավորների են ազատել բանտերը բեռնաթափելու համար
Միջազգային2014 թվականից Նիկարագուայի իշխանություններն ազատ են արձակել 8 հազարից ավելի կալանավորների՝ փորձելով բեռնաթափել երկրի լեփ-լեցուն բանտերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին հաղորդել Է «Ֆրանսպրես»-ը՝ հղում անելով կենտրոնամերիկյան պետության իշխանությունների հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ պայմանական-վաղաժամկետ ազատում են ստացել 8149 նիկարագուացիներ, որոնց բանտարկության ժամկետները չեն գերազանցում հինգ տարին, եւս 94 օտարերկրյա հանցագործներ ուղարկվել են հայրենիք:
Ընդ որում իշխանությունները չեն հայտնել՝ քանի կալանավոր Է մնում ազատազրկման վայրերում, սակայն, տեղի ակտիվիստների տվյալներով՝ անցյալ տարի երկրի բանտերում պատիժ Էր կրում ավելի քան 10,5 հազար մարդ, ինչը կրկնակի գերազանցում Է դրանց տարողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: