Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Մենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունը Փոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2 Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ Կարապետյանին Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան PR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքում


Հայկական բանակն իր անելիքը գիտի, սակայն... Կարինե Աճեմյան

Քաղաքական

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խոսեց թերեւս ամենաարդիական թեմաներից մեկի՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի մասին:

«Ցավալիորեն պետք է արձանագրել, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն իրական քայլեր չի ձեռնարկում հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, այլ որդեգրել է առաջնագիծը մշտապես «տաք» պահելու վարքագիծ:

Հաշվի առնելով սահմանագծին ժամանակ առ ժամանակ դրսեւորվող կտրուկ սրացումներն ու էսկալացիոն զարգացումների ռիսկայնություն՝ ամիսներ առաջ նախաձեռնությամբ հանդես եկան Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը եւ ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը:

Կոնգրեսականները առարկայական քայլեր էին առաջարկում իրավիճակի կտրուկ լիցքաթափման համար: Մասնավորապես՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջեւ համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում»,-ասաց պատգամավորը` նկատելով,-«Նախաձեռնության հեղինակներն ընդգծում էին, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը՝ ոչ:

Սա պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ միջազգային հանրության համար եւս տեսանելի է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, ինչը բանակցային գործընթացում դրսեւորվում է պայմանավորվածությունների չպահպանմամբ ու անհետեւողականությամբ, իսկ սահմանին՝ զինված դիմադրության ակտիվացմամբ:

Պայմանավորված ներքին անկայունությամբ եւ տնտեսական ճգնաժամով՝ Ադրբեջանում իշխանական էլիտայի հռետորաբանությունը, ինչպեսեւ սպասելի էր, կտրուկ կոշտացել է: Վերջին 2 տասնամյակի փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում Ադրբեջանի իշխանությունը, փորձելով քողարկել երկրում իշխանության համար տեղի ունեցող անցանկալի զարգացումները, իրադարձություններն, այսպես ասած, «տեղափոխում է» սահման, ինչը էականորեն սրում է իրավիճակն առաջնագծում:

Իր քաղաքական նպատակներն իրագործելու ճանապարհին Ադրբեջանի իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնում՝ որպես թիրախ ընտրելով նաեւ խաղաղ բնակիչների. վերջին դեպքը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ադրբեջանցի դիպուկահարների զոհը դարձավ արցախցի հովիվը, իսկ ավելի վաղ, իրենց տան առաջ ադրբեջանական սադրանքի զոհ էին դարձել Տավուշի մարզի երկու խաղաղ բնակիչ:

Հայկական բանակն իր անելիքը գիտի, սակայն ակնկալվում է, որ միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օգտագործելով տրված մանդատը, հետեւողական ջանքեր կգործադրի Ադրբեջանի՝ էսկալացիային մղող գործողությունները կանխելու համար եւ հիմքեր կստեղծի Ադրբեջանին բանակցային սեղան տեղափոխելու համար»,- իր հայտարարությունը եզրափակեց Կ.Աճեմյանը:

Սոսե Չանդոյան

Ուժեղ Արմավիր․ Գոհար Մելոյան200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանԱյս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինՊատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքից«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անդրադարձը երեկ Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից կազմակերպված սադրանքինԲայց դու ի՞նչ գիտես դիրք պահող զինվորի գինը․ մարտական դիրքում նստած զինվորին չեն շարում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տարիների գործը՝ հանուն Հայաստանի ընտանիքներիՋուրը Արմավիրում , Դալարիկում 21 րդ դարում կրպակից են գնում․ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը 1-ն է կառուցել․ Նարեկ ԿարապետյանԵթե մարդը ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն այն է, որ վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից. Նարեկ ԿարապետյանԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Նարեկ Կարապետյանին երգ ու պարով են դիմավորում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը Լոռու մարզի բնակիչների հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն` էրեբունի վարչական շրջանումԿանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցըԳեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով 10 մետր բարձրությունից հայտնվել է գետումԵզդիական դրոշներով, գառ մորթելով Զարթոնքը դիմավորեց «Ուժեղ Հայաստան» -ինՈւղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքիցԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարությունՄենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն ՄարուքյանՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունըՓոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին․ Էդմոն Մարուքյան Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինPR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքումՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերելMaximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան