Anonimus հաքերային խումբը դեմ է ադրբեջանական TAP գազատարի կառուցմանը
ՄիջազգայինՄիջազգային Anonimus հաքերային խմբավորումը գրոհել է իտալական Ապուլիա նահանգի գործադիր իշխանության կայքի վրա: Գրոհը կատարվել է ի նշան բողոքի Անդրադրիատիկ գազատար խողովակաշարի (TAP) նախագծի դեմ, որը նախատեսված է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ANSA լրատվական գործակալությունը, հաքերներն իրենց գործողությունները հիմնավորել են այն բանով, որ TAP-ը «վնաս է հասցնում շրջակա միջավայրին»: Հաքերները Ապուլիայի բնակչությանը կոչ են արել «համախմբվել էկոհամակարգի քայքայման դեմ»:
Իտալիայում TAP-ի դեմ բողոքներ դիտվել են ավելի վաղ եւս: Տվյալ նախագծի դեմ բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչը հանդիսանում է Իտալիայի խորհրդարանում ներկայացված 5 Star քաղաքական շարժումը: