ՌԴ-ն եւ Ուկրաինան պայմանավորվեցին փետրվարի 25-ից վերսկսել բեռնատար ավտոփոխադրումները
ՄիջազգայինՌուսաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են փետրվարի 25-ից վերսկսել բեռնատար ավտոփոխադրումները:
Այդ մասին հայտնել Է ՌԴ տրանսպորտի նախարարությունը:
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը եւ ՈՒկրաինայի ենթակառուցվածքի նախարարությունը պայմանավորվել են փետրվարի 25-ի 00:00 ժամից վերսկսել բեռնատար ավտոփոխադրումները, ներառյալ տարանցումը՝ գործող նորմատիվային-իրավական բազային համապատասխան»,-ասված Է ռուսական նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն Է տվել հանրապետության տարածքում ռուսական բեռնատարներն ապաշրջափակելու վերաբերյալ ենթակառուցվածքի նախարարության առաջարկությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: