Կուբայի իշխանությունները հայտնի այլախոհներին թույլատրել են մեկնել երկրից
ՄիջազգայինԿուբայի կառավարությունը որոշում Է կայացրել մասնակիորեն վերացնել մի քանի հայտնի կուբացի այլախոհների՝ «Սեւ գարուն» միավորման ներկայացուցիչների՝ երկրից մեկնելու արգելքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընդդիմադիր խմբի յոթ մասնակիցների կթույլատրվի կատարել մեկական արտասահմանյան ուղեւորություն, եթե նրանց վարքը գոհացուցիչ ճանաչվի:
Ըստ որում «Սեւ գարնան» եւս չորս ակտիվ քաղաքական գործիչների մերժվել Է Կուբայից դուրս գալու իրավունքը: Մեկնելու իրավունք ստացած յոթ այլախոհներից մեկի՝ Մարթա Բեատրիս Ռոքեի կարծիքով՝ այս որոշումը դարձել Է իշխանությունների զիջումն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Կուբա այցելության նախօրեին, որը պլանավորված Է մարտի 21 – 22-ին:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել Է, որ ԱՄՆ- մտադիր Է այուհետեւ Էլ Կուբայի կառավարությանը հորդորել՝ հարգելու երկրի քաղաքացիների իրավունքները: