Ադրբեջանը չի կարող մտածել տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու մասին. ռուս փորձագետ
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու ցանկության դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի պայմանավորվածություն ձեռք բերել իր հյուսիսային հարևանի` Հայաստանի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 25-ին «Անդրկովկասի եվրասիական ուղին. ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ տեսակետ արտահայտեց Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը: Նա նշեց, որ ներկայիս տնտեսական պայմաններում Ադրբեջանը չի կարող մտածել տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու մասին` առաջին հերթին տնտեսական, հետո նաև քաղաքական բաղադրիչներից ելնելով: «Եթե Ադրբեջանն այսօր ողջ է, այն բանի շնորհիվ չէ, որ այնտեղ տնտեսական հանճարներ են ապրում, այլ «մաշում է յուղը», որը կուտակել էր վերջին տասը տարիներին: Եթե իրենց մոտ ինչ-որ մեկը մտածում է երկիրը փրկելու մասին, առաջին հերթին արտահայտում է ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու մասին մի տք: Իսկ այդ դեպքում նրանք պետք է պայմանավորվեն իրենց հյուսիսային հարևանի` Հայաստանի հետ»,-ասաց փորձագետը:
Նա նաև նկատեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին, ինչպես նաև Ադրբեջանում իսլամիզմի աճի պայմաններում, «երբ թուլանում է տնտեսությունը, թուլանում է նաև պետությունը», վտանգի առաջ է կանգնած այդ երկիրը:
Մարտինովը նկատեց նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման ֆոնին տարածաշրջանում Հայաստանի դերի մեծացման նախադրյալներ կան: Նրա կարծիքով` Հայաստանի կորուստներն աշխարհում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում կարող էին ավելին լինել, եթե այն չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: