ՌԴ-ն աջակցելու է արաբական երկրների եւ Իրանի միջեւ հարաբերությունների բարելավմանը. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ Է շարունակել «արաբ բարեկամներին աջակցություն ցույց տալու ուղեգիծը՝ նրանց եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հարաբերությունների նորմալացման գործում»: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Ռուս-արաբական համագործակցության համաժողովի երրորդ նախարար ական նստաշրջանի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Դա համարում ենք շատ կարեւոր խնդիր, ինչն ինքնին գնահատելի Է, բայց եւ որի լուծումն զգալիորեն կնպաստեր տարածաշրջանում տարբեր ճգնաժամերի, ներառյալ սիրիական, եմենյան եւ մի շարք այլ ճգնաժամերի կարգավորման առաջընթացին»,-նշել Է նա:
«Դրան Է ուղղված Պարսից ծոցի շրջանում անվտանգության ապահովման մեր հայտնի հայեցակարգը»,-ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը: