Թբիլիսիի գերեզմանատանը հրազենից վիրավորել են եվրաինտեգրացման նախկին պետնախարարին
Միջազգային«Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին՝ Վրաստանի եվրաինտեգրացման նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին, հրազենից վիրավորել են Թբիլիսիի գերեզմանատանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ Սաբուրտալիի գերեզմանատան տարածքում անհայտ անձինք հարձակվել են Պետրիաշվիլիի վրա, ծեծել նրան, իսկ այնուհետեւ կրակել ոտքերին:
Պետրիաշվիլին այցելել Էր իր ընկերոջ՝ Լեւան Միքելաձեի շիրիմին:
Բժիշկները Պետրիաշվիլիի վիճակը գնահատում են՝ ծանր: Նրան վիրահատում են:
Հարձակվողները թաքնվել են: Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Պետրիաշվիլին եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրացման հարցերով պետնախարարի պաշտոնը թողել Է 2014 թվականի նոյեմբերին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի սկանդալային պաշտոնաթողությունից հետո, որը գլխավորում Է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: