Գերմանիայի իշխանությունները 130 հազար միգրանտ են «կորցրել» երկրի ներսում
ՄիջազգայինԳերմանիայի իշխանություններին հայտնի չԷ երկրում գրանցված առնվազն 130 հազար փախստականների գտնվելու վայրը:
Այս տեղեկատվությունը տարածել Է երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է BBC-ն:
2015 թվականին Գերմանիայում գրանցված ավելի քան 1 միլիոն փախստականների 13 տոկոսը չի ներկայացել ներգաղթյալների ընդունման այն կենտրոններ, ուր նրանք ուղարկվել Էին:
Բացի այդ, Գերմանիայի Համերկրային միգրացիոն ծառայության ղեկավար Ֆրանկ Յուրգեն Վայզեն նախօրյակին հայտարարել Է, որ երկրում գտնվում Է շուրջ 400 հազար մարդ, որոնց անձերը հայտնի չեն իշխանություններին:
Փետրվարի 25-ին Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը պաշտպանել Է երկրի միգրացիոն օրենսդրության խստացումը, որին ձգտում Էր հասնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Այսպես կոչված «միգրացիոն փաթեթ-2»-ի հիմնական դրույթները Գերմանիայում կառավարող կոալիցիան համաձայնեցրել Էր տակավին անցյալ տարվա նոյեմբերի սկզբին: Այն նախատեսում Է, մասնավորապես, որ միգրանտների որոշակի խմբեր, որոնք, ամենից առաջ, ժամանել են Բեռլինի կողմից «անվտանգ» ճանաչված երկրներից, կտեղավորվեն հատուկ հիմնարկություններում, որտեղ նրանց խնդրագրերը կքննարկվեն արագացված ռեժիմով:
Այն միգրանտները, որոնք ԳՖՀ-ում օգտվում են սահմանափակ, այսպես կոչված «սուբսիդավորված» պաշտպանությունից, կարող են իրենց ընտանիքները Գերմանիա կանչել սոսկ երկու տարի հետո: Օրենքով նաեւ նախատեսվում Է, որ եթե միգրանտը Գերմանիա Է ժամանում եւ այստեղ հաջողությամբ ավարտում Է պրոֆեսիոնալ ուսուցումը, ապա նա կարող Է հետագայում առնվազն երկու տարի աշխատել ԳՖՀ-ում: Ինտեգրացիոն դասընթացների վարձը գրեթե ամբողջովին կվճարի Գերմանիայի պետությունը, միգրանտը կվճարի ամսական ընդամենը 10 եվրո: