Թուրքական հրետանին պատասխան կրակ է բացել սիրիական բանակի ուղղությամբ
ՄիջազգայինԹուրքիան կրակով է պատասխանել դեպի իր տարածք ուղղված արկերին` արձակված Սիրիայից:
Անատոլիական գործակալության փոխանցմամբ` ТАСС-ը գրում է, որ թուրք զինվորականները հարվածել են այն շրջանին, ուր տեղակայված է սիրիական բանակի հրետանային հաշվարկը:
Դա եղել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ծայրամասային շրջանում հինգ արկ է ընկել: Դրանք ընկել են դատարկ տարածութան վրա ու տեղի բնակչությունից ոչ ոք չի տուժել: Սակայն Թուրքիան արձագանքել է այս ամենին` սահմանին գտնվող հրետանուց հարվածներ հասցնելով: