Ուկրաինայի «Ժողովրդական ճակատ»-ը հերքել է Յացենյուկի հրաժարականի մասին լուրերը
ՄիջազգայինՈւկրաինական խորհրդարանում վարչապետի կուսակցության «Ժողովրդական ճակատ» խմբակցության ղեկավար Մաքսիմ Բուրբակը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի մասին:
«Մենք այդպիսի տեղեկություն չունենք: Եվ ես այն չեմ հաստատում: Ես չեմ մեկնաբանի այդ լուրերը»,- Բուրբակի խոսքերն է մեջբերում «Strana.UA»-ն:
Յացենյուկի հրաժարականի մասին լուրերը հերքել է նաեւ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, որը նույնպես «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ է: