Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»


Ու եղավ Սումգայիթը...

Այսօր, երբ ողջ հայությունը հիշում է Սումգայիթյան ջարդերը, ինչը կարելի է համարել մերօրյա Եղեռն, ուզում եմ մի քանի դրվագ պատմել Սումգայիթյան ջարդերը «կազմակերպած մի քանի երիտասարդ խուլիգանների» դատավարությունից: Ես և իմ գործընկեր Ջիվան Բալագյոզյանը հնարավորություն ենք ունեցել ներկա գտնվելու այդ «խուլիգաններից» հինգի դատավարություն կոչված ֆարսին և լուսաբանելու այն: Մենք մեր ռեպորտաժներում տվել ենք այդ «միամիտ խուլիգանների» ազգանունները, ուստի հիմա չեմ ուզում կրկնել այդ ստահակների անունները, պարզապես ուզում եմ հիշեցնել մի քանի տարօրինակություններ, որ գրավեցին մեր`«Արմենպրես»-ի թղթակիցների ուշադրությունը:

Սկսենք դատարանի դահլիճից: Դատավարություն կոչված ֆարսը տեղի էր ունենում ԽՍՀՄ Գերագույն դատարանի դահլիճում, որը գտնվում էր Մոսկվայի կենտրոնում` Վորովսկու փողոցի վրա: Այդ եռահարկ շենքում երկու տասնյակից ավելի դահլիճներ կային, որտեղ միաժամանակ տեղի էին ունենում այս կամ այն գործի դատավարությունները: Այդ օրերին կենտրոնական դահլիճում տեղի էր ունենում Լեոնիդ Բրեժնևի փեսայի` Յուրի Չուրբանովի դատավարությունը: Բնական է, դահլիճում տեղ չէր լինում: Բայց թե ինչու էր Սումգայիթի «հերոսների» դատը տեղի ունենում այդ հսկա կառույցի ամենափոքր դահ լիճում, հասկանալի չէր: Այդ դատին ուզում էին ականատես լինել մի քանի տասնյակ սումգայիթցիներ, ովքեր վաղ առավոտվանից հերթ էին զբաղեցնում, և որոնց համար դահլիճում տեղ չէր գտնվում:

Ես և Ջիվանը, որ ունեինք ԽՍՀՄ Գերագույն դատարանի նախագահ Վ. Ի. Տերեբիլովի ստորագրությամբ հատուկ անցաթղթերը, հազիվ էինք խցկվում այդ դահլիճը: Մի անգամ մենք նշված ժամից բավականին շուտ էինք եկել և ականատես եղանք դահլիճի «լցոնման» արարողությանը: Դատարանի դահլիճից մենք տեսանք, թե ինչպես շենքի բակ մտավ մի փակ մեքենա, որից իջան քսանից ավելի սլավոնական արտաքինով երիտասարդներ, ՊԱԿ-ի, ուսումնարանի սաներ, ովքեր խրոխտ քայլքով մտան դահլիճ և զբաղեցրին «հանդիսատեսի» համար հատկացված տեղերը: Հետո այդ ֆարսի կազմակերպիչները դահլիճ թողեցին մի քանի սումգայիթցի հայերի, ովքեր համոզվեցին, որ դահլիճում իրոք տեղ չկար: Ահա այսպես էին նրանք ապահովում դատավարության «թափանցելիությունը»:

Երկրորդ տարօրինակությունը դատավոր Ռայմոնդ Բրիզեի «չեզոք» կեցվածքն էր, որից «ադրբեջանամետության» հոտ էր գալիս: Այդ դատավորը, կարծես, բազմել էր նախագահի աթոռին, որպեսզի լրացուցիչ խնդիրներ ստեղծեր Սումգայիթի զոհերի իրավունքները պաշտպանող փաստաբաններ Ռուբեն Ռշտունու և Գալինա Շաբոշնիկովայի համար: Ամեն անգամ դատավարության սկզբին երևանցի դատապաշտպաններն այդ «դատավորին» ինչ-ինչ միջնորդություններ էին անում: Այդ Բրիզեն, որպես կանոն, մերժում էր, կամ, ծայրահեղ դեպքում, երեք-չորս միջնորդությունից բավարարում էր միայն մեկը: Օր ինակ, նիստերից մեկի ժամանակ Ռշտունին և Շապոշնիկովան միջնորդություն ներկայացրին, որպեսզի դատարան կանչվեն և որպես վկա հարցաքննվեն կուսակցության Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեն և քաղգործկոմի նախագահ Մամեդովը: Թեև երկուսն էլ արդեն նախկին էին, բայց սումգայիթյան «բարդուղիմեոսյան գիշերվա» ժամանակ նրանք քաղաքի տերերն էին, առանց որոնց ոչ մի հարց չէր կարող լուծվել, ուր մնաց, թե` զանգվածային այդ սպանդը:

Այդ դատավոր կոչվածը մերժեց փաստաբանների միջնորդությունը: Դե, դա հասկանալի էր. այն ժամանակ այդ «տրամաչափի» ղեկավարների, թեկուզ նախկին, դատարան չէին կանչում: Գորբաչովյան «պերեստրոյկայի» տարիներին քննադատության թիրախ կարող էին դառնալ միայն տնային կառավարիչները, հայտնի ԺԷԿ-ի պետերը: Ահա թե ինչու դատավորը որոշեց դատարան հրավիրել Սումգայիթի համար 12 ԺԷԿ-ի պետ Մամեդովին և գլխավոր ինժեներին, ովքեր իրենց հայազգի բնակիչներին հորդորել էին տնից դուրս չգալ, ապավինել իշխանությունների օգնությանը: Եվ նրանք, ովքեր անսացին ԺԷԿ-ի պետի հորդ որներին, տուժեցին առաջին հերթին, քանի որ այդ «փոքրիկ խուլիգանները» ներխուժում էին նրանց բնակարանները և հաշվեհարդար տեսնում հայերի նկատմամբ: Այդ պետերի խորհուրդներից մեկն էլ այն էր, որպեսզի դյուրահավատ հայերը գիշերն իրենց տների լույսերը չանջատեն: Հենց այդ լուսավորված բնակարաններն էլ դառնում էին հարձակումների թիրախ:

Մեկ ուրիշ վկայից էլ` Սումգայիթի հեռախոսային հանգույցի պետից, դատարանն ուզում էր իմանալ, թե ինչու քաղաքի հայազգի աբոնենտների հեռախոսները բոլոր «երեք ժամերի» ընթացքում չէին աշխատում, երբ մյուսների հեռախոսներն աշխատում էին:

Այս «երեք ժամ» բառակապակցության հեղինակը տխրահռչակ գենսեկ Գորբաչովն էր, ով առանց ամոթի զգացում ունենալու ի լուր աշխարհի հայտարարեց, որ Բաքվում տեղակայված խորհրդային զորքերը ընդամենը երեք ժամով են ուշացել: Սուտ է, երիցս սուտ: Բաքվից Սումգայիթ երեք ժամում կարելի է հասնել ոչ թե մեքենայով, ոչ էլ հեծանիվով. ընդամենը 30 կիլոմետր ճանապարհը կարելի էր կտրել-անցնել ոտքով: Այո… Պերեստրոյկայի առաջնորդը հերթական անգամ ստում էր: Դե, նա մեղավոր չէր: Այն օրերի երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր ազգամիջյան բախում, իսկ այդպիսիք կային, ԽՄԿԿ ղեկավարները համարում էին անդաստիարակ երիտասարդ խուլիգանների «չարաճճիությունը»: Ահա թե ինչու 20-րդ դարի հայերի հերթական կոտորածը որակվեց իբրև «մի խումբ խուլիգանների» արարք: Եվ որպես այդ գաղափարախոսության վառ ապացույց, ուզում եմ հիշեցնել, որ սումգայիթյան ջարդերից ընդամենը երեք-չորս ամիս անց համամիութենական կոմերիտական կազմակերպությունները սումգայիթի երիտասարդական այդ կազմակերպությանը պարգևատրեց փոխանցիկ կարմիր դրոշով, չզարմանաք…երիտասարդների ինտերնացիոնալ դաստիարակության համար:

Երրորդ տարօրինակությունը դա «թարգմանիչների» պրոֆեսիոնալ պատրաստվածությունն էր: Թարգմանիչները հաճախ սխալ էին թարգմանում, մեկ-մեկ էլ խորհուրդ էին տալիս ամբաստանյալներին տալ այս կամ այն պատասխանը: Դահլիճում ներկա սումգայիթցիները, որ քաջ տիրապետում էին ադրբեջաներենին, փորձում էին դատավորի ուշադրությունը հրավիրել այդ կեղծարարության վրա, արդյունքում… դատավորը սպառնում էր նրանց դահլիճից դուրս հրավիրել դատական պրոցեսը խանգարելու համար: Ահա այսքանը…

Լևոն Ազրոյան 

«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետ