Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ու եղավ Սումգայիթը...

Այսօր, երբ ողջ հայությունը հիշում է Սումգայիթյան ջարդերը, ինչը կարելի է համարել մերօրյա Եղեռն, ուզում եմ մի քանի դրվագ պատմել Սումգայիթյան ջարդերը «կազմակերպած մի քանի երիտասարդ խուլիգանների» դատավարությունից: Ես և իմ գործընկեր Ջիվան Բալագյոզյանը հնարավորություն ենք ունեցել ներկա գտնվելու այդ «խուլիգաններից» հինգի դատավարություն կոչված ֆարսին և լուսաբանելու այն: Մենք մեր ռեպորտաժներում տվել ենք այդ «միամիտ խուլիգանների» ազգանունները, ուստի հիմա չեմ ուզում կրկնել այդ ստահակների անունները, պարզապես ուզում եմ հիշեցնել մի քանի տարօրինակություններ, որ գրավեցին մեր`«Արմենպրես»-ի թղթակիցների ուշադրությունը:

Սկսենք դատարանի դահլիճից: Դատավարություն կոչված ֆարսը տեղի էր ունենում ԽՍՀՄ Գերագույն դատարանի դահլիճում, որը գտնվում էր Մոսկվայի կենտրոնում` Վորովսկու փողոցի վրա: Այդ եռահարկ շենքում երկու տասնյակից ավելի դահլիճներ կային, որտեղ միաժամանակ տեղի էին ունենում այս կամ այն գործի դատավարությունները: Այդ օրերին կենտրոնական դահլիճում տեղի էր ունենում Լեոնիդ Բրեժնևի փեսայի` Յուրի Չուրբանովի դատավարությունը: Բնական է, դահլիճում տեղ չէր լինում: Բայց թե ինչու էր Սումգայիթի «հերոսների» դատը տեղի ունենում այդ հսկա կառույցի ամենափոքր դահ լիճում, հասկանալի չէր: Այդ դատին ուզում էին ականատես լինել մի քանի տասնյակ սումգայիթցիներ, ովքեր վաղ առավոտվանից հերթ էին զբաղեցնում, և որոնց համար դահլիճում տեղ չէր գտնվում:

Ես և Ջիվանը, որ ունեինք ԽՍՀՄ Գերագույն դատարանի նախագահ Վ. Ի. Տերեբիլովի ստորագրությամբ հատուկ անցաթղթերը, հազիվ էինք խցկվում այդ դահլիճը: Մի անգամ մենք նշված ժամից բավականին շուտ էինք եկել և ականատես եղանք դահլիճի «լցոնման» արարողությանը: Դատարանի դահլիճից մենք տեսանք, թե ինչպես շենքի բակ մտավ մի փակ մեքենա, որից իջան քսանից ավելի սլավոնական արտաքինով երիտասարդներ, ՊԱԿ-ի, ուսումնարանի սաներ, ովքեր խրոխտ քայլքով մտան դահլիճ և զբաղեցրին «հանդիսատեսի» համար հատկացված տեղերը: Հետո այդ ֆարսի կազմակերպիչները դահլիճ թողեցին մի քանի սումգայիթցի հայերի, ովքեր համոզվեցին, որ դահլիճում իրոք տեղ չկար: Ահա այսպես էին նրանք ապահովում դատավարության «թափանցելիությունը»:

Երկրորդ տարօրինակությունը դատավոր Ռայմոնդ Բրիզեի «չեզոք» կեցվածքն էր, որից «ադրբեջանամետության» հոտ էր գալիս: Այդ դատավորը, կարծես, բազմել էր նախագահի աթոռին, որպեսզի լրացուցիչ խնդիրներ ստեղծեր Սումգայիթի զոհերի իրավունքները պաշտպանող փաստաբաններ Ռուբեն Ռշտունու և Գալինա Շաբոշնիկովայի համար: Ամեն անգամ դատավարության սկզբին երևանցի դատապաշտպաններն այդ «դատավորին» ինչ-ինչ միջնորդություններ էին անում: Այդ Բրիզեն, որպես կանոն, մերժում էր, կամ, ծայրահեղ դեպքում, երեք-չորս միջնորդությունից բավարարում էր միայն մեկը: Օր ինակ, նիստերից մեկի ժամանակ Ռշտունին և Շապոշնիկովան միջնորդություն ներկայացրին, որպեսզի դատարան կանչվեն և որպես վկա հարցաքննվեն կուսակցության Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեն և քաղգործկոմի նախագահ Մամեդովը: Թեև երկուսն էլ արդեն նախկին էին, բայց սումգայիթյան «բարդուղիմեոսյան գիշերվա» ժամանակ նրանք քաղաքի տերերն էին, առանց որոնց ոչ մի հարց չէր կարող լուծվել, ուր մնաց, թե` զանգվածային այդ սպանդը:

Այդ դատավոր կոչվածը մերժեց փաստաբանների միջնորդությունը: Դե, դա հասկանալի էր. այն ժամանակ այդ «տրամաչափի» ղեկավարների, թեկուզ նախկին, դատարան չէին կանչում: Գորբաչովյան «պերեստրոյկայի» տարիներին քննադատության թիրախ կարող էին դառնալ միայն տնային կառավարիչները, հայտնի ԺԷԿ-ի պետերը: Ահա թե ինչու դատավորը որոշեց դատարան հրավիրել Սումգայիթի համար 12 ԺԷԿ-ի պետ Մամեդովին և գլխավոր ինժեներին, ովքեր իրենց հայազգի բնակիչներին հորդորել էին տնից դուրս չգալ, ապավինել իշխանությունների օգնությանը: Եվ նրանք, ովքեր անսացին ԺԷԿ-ի պետի հորդ որներին, տուժեցին առաջին հերթին, քանի որ այդ «փոքրիկ խուլիգանները» ներխուժում էին նրանց բնակարանները և հաշվեհարդար տեսնում հայերի նկատմամբ: Այդ պետերի խորհուրդներից մեկն էլ այն էր, որպեսզի դյուրահավատ հայերը գիշերն իրենց տների լույսերը չանջատեն: Հենց այդ լուսավորված բնակարաններն էլ դառնում էին հարձակումների թիրախ:

Մեկ ուրիշ վկայից էլ` Սումգայիթի հեռախոսային հանգույցի պետից, դատարանն ուզում էր իմանալ, թե ինչու քաղաքի հայազգի աբոնենտների հեռախոսները բոլոր «երեք ժամերի» ընթացքում չէին աշխատում, երբ մյուսների հեռախոսներն աշխատում էին:

Այս «երեք ժամ» բառակապակցության հեղինակը տխրահռչակ գենսեկ Գորբաչովն էր, ով առանց ամոթի զգացում ունենալու ի լուր աշխարհի հայտարարեց, որ Բաքվում տեղակայված խորհրդային զորքերը ընդամենը երեք ժամով են ուշացել: Սուտ է, երիցս սուտ: Բաքվից Սումգայիթ երեք ժամում կարելի է հասնել ոչ թե մեքենայով, ոչ էլ հեծանիվով. ընդամենը 30 կիլոմետր ճանապարհը կարելի էր կտրել-անցնել ոտքով: Այո… Պերեստրոյկայի առաջնորդը հերթական անգամ ստում էր: Դե, նա մեղավոր չէր: Այն օրերի երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր ազգամիջյան բախում, իսկ այդպիսիք կային, ԽՄԿԿ ղեկավարները համարում էին անդաստիարակ երիտասարդ խուլիգանների «չարաճճիությունը»: Ահա թե ինչու 20-րդ դարի հայերի հերթական կոտորածը որակվեց իբրև «մի խումբ խուլիգանների» արարք: Եվ որպես այդ գաղափարախոսության վառ ապացույց, ուզում եմ հիշեցնել, որ սումգայիթյան ջարդերից ընդամենը երեք-չորս ամիս անց համամիութենական կոմերիտական կազմակերպությունները սումգայիթի երիտասարդական այդ կազմակերպությանը պարգևատրեց փոխանցիկ կարմիր դրոշով, չզարմանաք…երիտասարդների ինտերնացիոնալ դաստիարակության համար:

Երրորդ տարօրինակությունը դա «թարգմանիչների» պրոֆեսիոնալ պատրաստվածությունն էր: Թարգմանիչները հաճախ սխալ էին թարգմանում, մեկ-մեկ էլ խորհուրդ էին տալիս ամբաստանյալներին տալ այս կամ այն պատասխանը: Դահլիճում ներկա սումգայիթցիները, որ քաջ տիրապետում էին ադրբեջաներենին, փորձում էին դատավորի ուշադրությունը հրավիրել այդ կեղծարարության վրա, արդյունքում… դատավորը սպառնում էր նրանց դահլիճից դուրս հրավիրել դատական պրոցեսը խանգարելու համար: Ահա այսքանը…

Լևոն Ազրոյան 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу