Մերձավոր Արեւելքում նկրտումները ձախողած Էրդողանը մեկնում է արեւմտյան Աֆրիկա
ՄիջազգայինՄերձավոր Արեւելքում առաջատար երկիր դառնալու եւ սիրիական հակամարտության հարցում ձախողումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ էլ հայացքը դարձրել է դեպի արեւմտյան Աֆրիկա:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, «Անատոլու»-ն հայտնում է, որ Էրդողանը փետրվարի 28-ից մարտի 3-ը մեկնում է շրջագայության Փղոսկրյան ափեր, Գանա, Նիգերիա եւ Գվինեա` այդ երկրների հետ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու եւ տարբեր ոլորտներում համաձայնություններ ստորագրելու համար:
Թուրքիայի նախագահն այդ շրջագայությամբ ցանկանում է զարգացնել հարաբերությունները Արեւմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միության (ECOWAS) անդամ հիշյալ 4 պետությունների հետ: