Հրադադարի հաստատումից հետո զինյալները գնդակոծել են Հալեպ և Հոմս քաղաքները
ՄիջազգայինՍիրիայում հրադադարի հաստատումից հետո «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ է գտնվող խմբավորումները ականանետներով գնդակոծել են Հալեպի եւ Հոմսի թաղամասերը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով РИА «Новости» -ն, այս մասին լրատվական գործակալությունը տեղեկացրել են սիրիական ազգային զորամիավորումների աղբյուրները:
Զինյալները ականանետերով գնդակոծել են Հալեպի Շիհա, Աշրաֆիա և քրդական թաղամասերը՝ Բենզիյադի շրջանից: