Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայում հրադադարը խախտելու մեջ
ՄիջազգայինԹուրքիան չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268-րդ բանաձևին. հարձակումները սիրիական տարածքի վրա շարունակվում են: РИА Новости-ին այս մասին հայտնել է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:
«Հարձակումը Թել-Աբյադ քաղաքի վրա ցույց տվել, որ Թուրքիան մտադիր չէ հետևել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2268 բանաձևին: ԻՊ-ի կողմից Թել-Աբյադում հարձակմանը զուգահեռ շարունակվում էր նաև Թուրքիայի հրետանու ռմբակոծությունը սիրիական սահմանամերձ շրջաններում, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի այդ երկրին», - ասել է Իսմանը:
Հիշեցնենք, որ Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարը, որին մասնակցում են երկրի իշխանություններն ու ընդդիմությունը: