Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինԻնդոնեզիայի ափերի մոտ փետրվարի 28-ին տեղի է ունեցել 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում է Կեֆամենաուն քաղաքից 63 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 99 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով զոհերի, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին ահազանգեր չեն ստացվել: