Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում օրենքը խախտած արտասահմանցիների արտաքսման մասին
ՄիջազգայինՇվեյցարիայում հանրաքվե է անցկացվում հանցագործություն կատարած արտասահմանցիների արտաքսման անհրաժեշտության հարցով, հաղորդում է gazeta.ru-ն:
Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որը հանդես է գալիս ներգաղթի սահմանափակման օգտին:
Նշվում է, որ հանրաքվեին մասնակցում են միայն երկրի քաղաքացիները: Եթե օրենքը հաստատվի, այն կդառնա Եվրոպայում արտասահմանցիների նկատմամբ ամենադաժան օրենքներից մեկը:
Նախկինում հաղորդվում էր, որ Շվեյցարիայի իշխանությունները պարտավորեցրել են երկրի տարածք բոլոր ժամանող ներգաղթյալներին հանձնել հազար ֆրանկից ավելի գումարները:
Եթե ներգաղթյալը լքում է երկիրը յոթ ամսվա ընթացքում, գումարը նրան վերադարձնում են, հակառակ դեպքում դրանք ուղղվում են երկրում փախստականների կացության ֆինանսավորմանը: