Չինաստանում մտադիր են բարձրացնել կենսաթոշակային տարիքը
ՄիջազգայինՉինաստանի ղեկավարությունը ծրագրում է ապագայում բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ կապված երկրում ժողովրդագրական անհավասարաչափության սպառնալիքի հետ, երբ չաշխատող չինացիների թիվն աշխատողների թվից ավելի լինի: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը:
Ծրագիրը, հավանաբար, կիրականացվի 2022 թվականին, 5-ամյա անցումային ժամանակահատվածից հետո:
Վիճակագրության համաձայն, Չինաստանի՝ 16-60 տարեկան գործունակ բնակչության թիվն անցյալ տարի կրճատվել է գրեթե 5 մլն-ով՝ ներկայում կազմելով 911 մլն մարդ:
Չինաստանում տղամարդիկ թոշակի են անցնում 60 տարեկանում, ֆիզիկական աշխատանքով զբաղվող կանայք՝ 50 տարեկանում, իսկ մտավոր աշխատանք կատարող կանանց պարագայում կենսաթոշակային տարիքը 55 տարեկանն է: